bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.
• , ո հլ. «երկար փայտ. 2. ծառի եր-կար ճիւղ, բուն» ՍԳր. Սեբեր. «ձողի պէս ուղղորդ, շիփ-շիտակ» Ոսկ. փիլիպ. որից ձողիք «ձողերով հիւսուած ծածկոց» Ոսկ. մ. գ. 16. ձողամբարձ Ես. ե. 2=ձողաբարձ Եփր. աւետ. 288. Սարգ. յկ. դ. էջ 51. ձողա-կերտ Խոսր. ձողաձև Մագ. և Երզն. քեր. ձո-ղաչափել Գնձ. ևն։ Նոյն արմատից է նաև ձողձողեալ՝ որի իմաստը ստոյգ չէ. «Քա-ծաւարոտն ձողձողեալ այլախառն մազովն». Բառ. երեմ. էջ 326։ -Ձող բառը նշանա-կում էր նաև «կաշուց կտրուած երկար շեր-տեր, զոլ». այս իմաստը անյայտ է հին հա-յերէնում. բայց սրանից ունինք ձողաձև և ձողաձևութիւն «կաշուց զոլեր կտրելը», որոնց համար գտնում եմ հետևեայ վկայու-թիւնները. Սուսեր յաղագս խահարարաց կամ փայտահատաց կամ ի մորթս ձողա-ձևութեան յօգտակարութիւն պատշաճեալ է ի կենցաղումս. Մագ. թղ. 181. Որպէս ի ձո-ղաձևս մորթեգործք որք արտաքոյ և ներքոյ, զմորթսն կազմեն. Մագ. և Երզն. քեր.-տես և տակը գւռ։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hol-ձևից. հմմտ. լիթ. žúolis «փայտի կտոր, ծառի բուն» և թերևս սանս. hala «արօր»։
• ՆՀԲ լծ. ծիղ, ծղօտ. ցօղուն, ձաղկ և ճիւղ։ Հիւնք. ցօղուն բառից։ Վերի մեկ-նութիւնը տուին Scheftelowitz IF 33, 141 և Petersson LDA 1916, z5 He-teroklisie 155 (ըստ Pokornv. 1, 629 և 540, հնխ. g'hel «կտրել»? արմատի տակ )գ
• ԳՒՌ.-Մշ. ձ'ող «ձող», Հճ. ձ'ող «գերան», Ակն. Կր. ձ'օղ, Երև. ձ'օղի, Սեբ. ձ'էօղ, Ագլ. ձուղ, Զթ. ծիւղ, ձ'իւղ, Ոզմ. ձ'իւուղ (uա) «ձող», Սվեդ. ձ'իւղ «արօրի ձող»։ Նոր բառեր են ձողան, ձողի (հմմտ. մհյ. գրծ. ձողւով Ամբ. պտմ. 134 և 135), ձողւոր, ճողքաշ։-Գաւառականներում՝ պահուած է նաև ձող «կաշիի զոլ» (այսպէս ունին Ախց. Ախք. Գնձ. Ղրբ.), որից նաև Ախց. ձ'օղ «կռնակ, մէջք»։
• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. soγ «ձող, սիւն» (Բիւր. 1899, 799), քրդ. zoela «փայտի ձող» (ըստ Ղափանցեան ЗВO 23, 355), թրք. գւռ. Սլմ. zulā, Երև. zola «ձող, փայտի ձող»։-Չող բառի վերջին իմաստից են փոխառեալ (այն ժամանակ՝ երբ դեռ հյ. ղ=լ էր) քրդ. և թրք. zol «կաշիի զոլ. 2. կերպասի վրայ երկար երկար գծեր», ն. ասոր. zulä «կեր-պասի վրայ զոլեր», վրաց. ზოლი զոլի «հիւսուածեղէնի վրայ զոլեր», ზოლიახი զոլիանի «զոլաւոր, զոլեր ունեցող», ზო-ლებიანი զոլեբիանի, ზოლ-ზოლი զոլ-զոլի «զոլաւոր» (իմաստի զարգացման հա-մար հմմտ. թրք. čubuq>ռմկ. չուպուխ «ճր-պոտ, ձող. 2. կերպասի վրայ զոլեր»), որոն-ցից յետ առնելով հյ. գւռ. զոլ «կաշու զոլ. 2. կերպասի վրայ զոլեր»։-Հայերէնից է վեր-ջապէս լազ. zevle «լուծի փայտը կապելու կաշի», որի համար հմմտ. հյ. գւռ. զոլ (Վն.) «կաշիէ չուան սայլի լուծը միացնելու հա-մար»։ Ուտ. zol «կաշիի զոլ, շերտ», zolama «երկար ձող. 2. հրացան»։